11:27 , 25 մարտ, 2015Araratnews.am-ը գրում է.

Կնոջ կյանքում կա՞ ավելի բերկրալի իրադարձություն, քան երեխա ծնելը, մայրանալը, հղիանալը:
Հղիությունը կարող է լինել պլանավորված, սպասված կամ էլ հակառակը` անցանկալի ու անսպասելի:
Ցանկացած դեպքում հղիությունը, նոր կյանքի ծնունդը հրաշք է: Կանայք ու հատկապես դեռևս փորձ չունեցողները բեղմնավորումից մոտավորապես մեկ շաբաթ անց որոշ նշաններից կարող են ենթադրել, որ հղիացել են: Ոմանց մոտ դրանք արտահայտված են լինում, մյուսների մոտ` ոչ այնքան: Ուրեմն, ինչպես կարող է կինը իմանալ, որ հղիացել է:
Առաջին նշաններից է արյան հետքերով արտադրությունը, կրծքում ցավն ու ուռածությունը, հարպտկային մաշկի մգացումը: Ձևավորվող սաղմը ճնշում է միզապարկը, դրանից հաճախակի այն դատարկելու պահանջ է առաջանում: Հորմոնալ ֆոնի փոփոխության պատճառով կինը լալկան է դառնում, նյարդային, տրամադրության հաճախակի փոփոխություններով:
Հայտնի փաստ է, կնոջ ինտուիցիան զարգացած է. դրա շնորհիվ շատ կանայք մինչ հղիության ախտանշանների հայտնվելն արդեն համոզված են լինում դրանում: Ոմանց մոտ սրտխառնուք, որոշ հոտերի հանդեպ զզվանք է առաջանում ու սննդային նախապատվություններ են լինում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ