11:12 , 25 մարտ, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ մարտի 24-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզում հնչած կրակոցների մասին, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրազենային վնասվածք է ստացել նաև Բյուրեղավան քաղաքի 7-րդ շենքի 21 բնակարանի բնակիչ, 29-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ով, ըստ մեր տեղեկությունների, մինչև հանցագործին հետապնդելն իրենց շենքի բակում քաշքշուկի մեջ է մտել Կարեն Առաքելյանի հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ըստ տեղեկությունների, Կ. Առաքելյանն իր 2 ընկերների հետ Վազ 211200 մակնիշի 16 ՕՏ 720 համարանիշի ավտոմեքենայով եկել էր Բյուրեղավան և փորձել էին Ա. Ավագյանի տնից գողություն կատարել: Այդ պահին Արտյոմը տանը չի եղել. մեկնելիս է եղել աշխատանքի, ով Բյուրեղավանում խանութ ունի: Տանը եղել է նրա կինը, ով մասնագիտությամբ ուսուցչուհի է: Նա դռան դիտանցքից նկատել է տարօրինակ, անկոչ հյուրերին և այդ մասին հեռախոսով տեղեկացրել ամուսնուն: Ամուսինը շտապ եկել է տուն և մուտքի մոտ տեսել է նրանց և փորձել է ճշտել, թե ինչ գործ ունեն իրենք այնտեղ: Նրանք հարձակվել են տանտիրոջ վրա, ով կարողացել է դիմադրել և այդ ժամանակ կրակոց է հնչել, ինչի հետևանքով տանտերն աջ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք, իսկ Կ. Առաքելյանն իր ընկերների հետ նշված ավտոմեքենայով դիմել է փախուստի: Արտյոմն իր ընկերոջ Mercedes մակնիշի տաքսիով հետապնդել է նրանց, ովքեր հասել են մինչև Նոր Գեղի: Արդեն նշված հատվածում Կ. Առաքելյանը դուրս է եկել ավտոմեքենայից, թմբուկավոր ատրճանակը պահել է Արտյոմի վրա և սպառնացել, որ կխփի: Արտյոմը, սակայն, չի վախեցել և կարողացել է բաշիբոզուկի հետ մենամարտի դուրս գալ, որի ժամանակ 1 կրակոց էլ այդտեղ է հնչել և Կ. Առաքելյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի դիմած ավտոմեքենան հաշվառված է Վանաձորում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և Կ. Առաքելյանի հանցակից ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ