Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական մշակութային շաբաթ՝ Հռոմում


11:03 , 25 մարտ, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական մշակութային շաբաթ՝ ՀռոմումYerkir.am-ը գրում է.

Մարտի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմում մեկնարկեց «Հայաստան. ինքնություն և հիշողություն» խորագրով հայկական մշակութային շաբաթը: Այն կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Սոցիոլոգիայի և կրոնի իտալական ասոցիացիայի և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ. Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:   Հայկական շաբաթի առաջին օրվա նիստում ելույթներով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մասսիմո Պիստակին, Սոցիոլոգիայի իտալական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիա Իմմակոլատա Մաչիոտին, սենատոր, Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Պաոլո Կորսինին, Իտալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, սենատոր Էմիլիա Դե Բիազին և խմբի հիմնադիր, սենատոր Ալբերտինա Սոլիանին:   Երկրորդ նիստը նվիրված էր հայ ժողովրդի վրա Հայոց ցեղասպանության թողած ազդեցության խնդիրներին: Ելույթ ունեցան հոգեվերլուծաբաններ Մանուելա Ֆրայրեն և Ջիովաննա Մարիա Մացոնչինին:   Մարտի 23-ի երեկոյան «Տրևի» կինոթատրոնում ցուցադրվեցին Տոնինո Գուերայի մասին պատմող «Հրաշագործի աշունը» և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմերը: Նախքան ցուցադրությունը, հակիրճ ելույթով «Նռան գույնը» ֆիլմը ներկայացրեց կինոքննադատ Ալբերտո Կրեսպին:   Տեղեկանք: Մարտի 23-ից մինչև 28-ը տևող հայկական շաբաթվա ընթացքում նախատեսված են հայ ժողովրդի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին, Հայոց ցեղասպանության մասին վկայություններին և հայ ժողովրդի ինքնության վրա Հայոց ցեղասպանության ազդեցությանը, Իտալիայում հայերի ներկայությանը, Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին նվիրված սեմինարներ ու գիտաժողովներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ