Միքայել Մելքումյանի տնտեսական բացահայտումը


10:37 , 25 մարտ, 2015

Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ՀՀ տնտեսության բարելավմանը, առաջարկել է իր կողմից մշակված ծրագիր:

Մասնավորապես՝ Մելքումյանն առաջարկում է մեկ տարվա ընթացքում տնտեսության մեջ ներարկումներն ավելացնել մինչև 6-7 մլրդ դոլար:

Այս առաջարկից ոգեշնչված՝ բնապահպանները հայտարարել են, որ Սևանի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ջուր:

Հարկ է նշել, որ սոց հարցումները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ լավ է լինել կուշտ և հարուստ, քան աղքատ և սոված: