09:55 , 25 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի հարավում կործանված A320 օդանավում հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության մասին այս պահի դրությամբ տեղեկություններ չկան: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունն աշխատում է այս ուղղությամբ:
Հիշեցնենք,ո ր Ֆրանսիայի հարավում` Վերին Պրովանսում օդային աղետին զոհ է գնացել 150 մարդ, մոտ 70-ը` գերմանացիներ, մոտ քսանը` երեխաներ: