19:07 , 18 հոկտեմբեր, 2012
Հայ ժողովուրդը շատ վաղուց կորցրել է սեփական թուլությունների և թերությունների դեմ պայքարելու կամքը և խղճմտանքի անկախությունը, եթե, իհարկե, երբևէ ունեցել է: Մի գուցե ոչ թե պայքարելու կամքը, այլ ունակությունը, բայց դա այդքան էլ էական չէ: Երևի դա է պատճառը, որ, միայն այն ժամանակ, երբ մեզ դնում են խաչի վրա և Քրիստոսի նման ցանկանում են խաչել, զարմանալիորեն վեր ենք կանգնում խաչից ու սպանդից փախած նախրի նման առաջ ենք շարժվում: