«Հրապարակ». Իշխանությունը փորձում է համոզե՞լ, որ Սամվել Կարապետյանը գնի ՀԷՑ–ը


07:36 , 25 մարտ, 2015

«Իշխանությունը փորձում է համոզել «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: Կարապետյանը մերձբալթյան երկրների էլցանցերի սեփականատերն է. խոսքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի մասին է:

Սակայն հայտնի գործարարը պայման է դրել, որ գնման հարցին կանդրադառնա միայն այդ ընկերությունում աուդիտ անելուց և իրական վիճակին ծանոթանալուց հետո: ՀԷՑ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նատալյա Սարջանյանը մեզ հետ զրույցում այս լուրերն անվանեց «իրականությանը չհամապատասխանող», թեև տարբեր աղբյուրներ հակառակն են պնդում»,–գրում է թերթը։