06:32 , 25 մարտ, 2015
Այս եզրահանգմանն են եկել ԱՄՆ Արիզոնա նահագնի Պետական համալսարանում։
Հետազոտությունների ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են կոյուղաջրերի նստվածքը, որն առաջանում է անձրևաջրերից, արտադրական թափոններից, կենսագործունեության արդյունքում առաջացած թափոններից և այլնից։ Արդյունքում պարզվեց անսպասելին. 1 տարվա ընթացքում 1 միլիոն մարդու կողմից արտադրված թափոններում 2,6 միլիոն դոլարի ոսկի կա։
Սակայն այս պահին թանկարժեք մետաղի այդ թափոններից վերամշակումը ձեռնտու չէ, բայց գիտնականները զբաղվում են այդ հարցով։ Շատ հավանական է, որ շատ շուտով որոշ երկրներ իրենց ոսկու պահուստները լրացնեն կոյուղաջրերի թափոններից վերամշակված ոսկով։
Վերջին տարիներին շատ երկրներում թափոնների վերամշակումը մեծ թափ է ստացել։ Ամբողջ աշխարհը միջոցներ է որոնում քաղաքակրթության աղբից նոր նյութեր սինթեզելու համար, որպեսզի բնությանը որքան հնարավոր է քիչ վնաս հասցվի։