Բրիտանիայում մայր ու աղջիկ հայտնիների հետ 400 սելֆիի հավաքածու են ստեղծել


01:52 , 25 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Բրիտանական Շեփլի կղզում բնակվող մայր ու աղջիկ ավել քան 400 սելֆիից կազմված հավաքածու են ստեղծել` կինոյի աշխարհի և շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` The Daily Star-ին հղումով, 33-ամյա Ջեյդ Ֆութը և 11-ամյա Սիդնին «աստղերի էին որսում» մի քանի տարի շարունակ: Նրանց պորտֆոլիոյում, մասնավորապես, հայտնվել են լուսանկարներ այնպիսի բրիտանացի դերասանների հետ, ինչպիսիք են Թոմ Հարդին, Դևիդ Ուիլյամսը, Մարկ Չերնոկը:  

Սիրելի դերասանների հետ լուսանկարվելու համար երկրպագուհիները հաջողացնում էին հայտնվել հանրային միջոցառումներում, օրինակ`   Brit Awards կինոմրցանակաբաշխությանը: Աղբյուրի խոսքով` մայր ու աղջիկ այնքան շատ էին հաճախել նման միջոցառումների, որ աստղերը սկսել էին ճանաչել նրանց: