Ամերիկուհին հոգեբուժարանում է հայտնվել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ Օբաման կարդում է իր Twitter-ը


01:28 , 25 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

xw_1044403

Ամերիկուհին ութ օր հոգեբուժարանում է անցկացրել՝ բժիշկներին հայտնելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարդում է իր Twitter-ը: Բժիշկները որոշել են, որ նա զառանցում է, սակայն իրականում նա հիվանդ չէ, քանի որ Օբաման նրա բլոգի բաժանորդ է դարձել:

«Ես բժշկին պատմել եմ, որ Օբաման կարդում է իմ Twiterr-ը, որպեսզի ցույց տա, որ ես դրական մարդ եմ: Օբաման սիրում է դրական մարդկանց»,- ասել է աղջիկը:

Սակայն բժիշկը նրան չի հավատացել, ինչպես նաև չի հավատացել, որ հիվանդը խոշոր բանկերից մեկում է աշխատում: