Քեմերոնը չի պատրաստվում երրորդ անգամ անընդմեջ դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ


00:32 , 25 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ, պահպանողական կուսակցության առաջնորդ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ չի պատրաստվում երրորդ անգամ անընդմեջ առաջադրել իր թեկնածությունը բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնում. «Վրա է հասնում նոր առաջնորդների ժամանակը»,-կարծում է նա:

Նշենք, որ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականի մայիսի 11-ից, իսկ որպես նրա ամենահավանական փոխարինող` նշվում են Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի, Ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի, ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի անունները: