Աֆղանստանում մինչ այս տարվա ավարտը 10 հազար ամերիկյան զինվոր կմնա


00:25 , 25 մարտ, 2015

nato_increases_the_number_of_troops_in_afghanistanAraratnews.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները մինչ 2015 թվականի ավարտն Աֆղանստանում կպահի 10 հազար հոգուց բաղկացած զորամիավորում: Այս մասին հայտարարվել է Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Աֆղանստանի նախագահ Արշաֆ Հանի Ահմադզայի հանդիպումից հետո:

Կողմերը նաև համաձայնության են եկել 2016 թվականի ընթացքում ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացն այս տարի ավելի ուշ քննարկելու հարցում:

Ավելի վաղ նշվում էր, թե 2015 թվականի ավարտին Աֆղանստանի տարածքում պետք է մնա շուրջ 5,5 հազար ամերիկացի զինծառայող, սակայն ինչպես տեսնում ենք, որոշվել է 10 հազար զինվորական պահել այդ երկրում: