00:19 , 25 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
Ձմեռը վաղուց ավարտվել է և գարուն է, բայց մեր դեմքի մաշկը վատ տեսք ունի: Պատճառն այն է, որ ձմռանը քայքայվում է մաշկի ջրաճարպային պաշտպանիչ թաղանթը, իսկ գարնան փոփոխական եղանակը` արևը, քամիներն ավելի են նպաստում դրան:
Խոնավության պակասի հետևանքով չոր և նորմալ մաշկը գունատվում է, ճարպոտ մաշկն էլ լայնացած ծակոտիներ է ունենում, ստանում մոխրագույն երանգ, երբեմն էլ` թեփոտվում:
Գարնանն առաջին հերթին պետք է հիշել մաշկի խոնավության մասին: Ձմռանը մենք օգտագործել ենք ավելի խիտ ու յուղոտ բաղադրություններով կրեմներ, որը պետք է մաշկը պահպաներ ցրտից ու սառը քամուց: Իսկ հիմա մեզ անհրաժեշտ են ավելի թեթև բաղադրությամբ քսուքներ: Օրինակ` չոր մաշկին ավելի հարմար կլինեն զեյթունի ձեթի բաղադրությամբ կրեմները: Նորմալ կամ խառը տիպի մաշկի դեպքում` բավական է գլիցերինի բաղադրությամբ թեթև կրեմը, իսկ յուղոտ մաշկին լիովին բավական են թեթև գելերը, քանի որ այս տիպի մաշկին ավելորդ ճարպ պետք չէ, կարելի է պարզապես պահպանել բջիջների խոնավությունը:
Ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս լվացվել ծորակից հոսող սառը ջրով: Դրա փոխարեն ավելի լավ է դեմքը օրական երկու անգամ լվանալ գոլ ջրով, կամ եռացրած ջրի կամ կաթի խառնուրդով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ