23:22 , 24 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
ԱՄՆ Յուտա նահանգում այսուհետ մահապատժի իրականացման համար կիրառվող մահացու ներարկումը կարող է փոխարինվել գնդակահարությամբ: Ինչպես հաղորդում է«Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը`հղում անելով «Associated press»-ին, նահանգապետ Հարի Հերբերթը արդեն իսկ ստորագրել է համապատասխան օրենքը:
Աղբյուրի փոխանցմամբ`այս պահի դրությամբ Յուտան ԱՄՆ միակ նահանգն է, որտեղ թույլատրվել է գնդակահարությամբ մահապատժի իրականացումը:
Նահանգապետի խոսքերով`մահապատժի այս տեսակը պետք է համարվի պահեստային և կկիրառվի միայն մահապատիժների համար օգտագործվող դեղանյութի բացակայության պարագայում:
Վերջին մի քանի տարիներին Միացյալ Նահանգները բախվել են մահապատիժների համար կիրառվող դեղանյութի աճող դեֆիցիտի հետ: Խնդիրն նրանում է, եվրոպական ընկերությունները դադարել են ԱՄՆ մատակարարել մահացու ներարկումների համար օգտագործվող պենտոբարբիտալ դեղամիջոցը:Այդ պատճառով իշխանությունները կիրառում են այլ` այդ թվում՝ չփորձարկված այլընտրանքային դեղամիջոցներ, որոնք երբեմն տանջալի են դարձնում մահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ