600 աշակերտներ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը Մոնթեբելոյում


23:59 , 24 մարտ, 2015

Մոնթեբելո քաղաքում` ԱՄՆ Հարավային Քալիֆորնիայում, բոլոր հայկական դպրոցների ավելի քան 600 աշակերտները հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ՝ հարգելու իրենց նախնիների հիշատակը և նշանավորելու հայոց ողբերգության 100-րդ տարելիցը:

Արարողությանը ներկա են եղել նաև ծնողները, ուսուցիչները և քաղաքի ղեկավարության անդամները: Ելույթով հանդես են եկել Մոնթեբելոյի քաղաքապետ Ջեք Հաջինյանը, քաղաքային խորհրդի անդամ Վիվիան Ռոմերոն և քաղաքի կառավարիչ Ֆրանչեսկա Թաքեր Շայլերը: Նրանք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության և ճշմարտության կոչ են արել: