21:15 , 24 մարտ, 2015
Replik.am-ը գրում է.
Facebook ընկերությունը բանակցություններ է վարում մի շարք ԶԼՄ-ների հետ` առաջարկելով վերջիններիս իրենց նյութերը հրապարակել միանգամից սոցկայքում, գրում է The New York Times-ը:
Աշխարհի խոշորագույն սոցկայքը ցանկանում է հասնել այն բանին, որ իրենց օգտատերերը հրապարակվող նյութերին կարողանան ծանոթանալ հենց կայքում, այլ ոչ թե ստիպված լինեն հղում անցնել ինչ-որ այլ կայք:
Facebook-ն այս պահին բանակցություններ է վարում The New York Times-ի, BuzzFeed-ի և National Geographic-ի հետ:
Բանակցությունների մանրամասները գաղտնի են պահվում: