18:20 , 24 մարտ, 2015
Pastinfo.am-ը գրում է.
Հերթական ահասարսուռ դեպքն է գրանցվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում հայտնաբերվել է նորածնի դի, ում սպանելու մեջ կասկածվում է մայրը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ. կինն իր տանը ծննդաբերել է տղա երեխա, սակայն սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով որոշել է ազատվել նրանից: