18:08 , 24 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ստուգում է վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքաքացիների առկայությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Դեռ որևիցե նախնական տեղեկատվություն չկա», -գրում է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հարավում կործանվել է Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է La Privence-ն։ Ինքնաթիռում եղել է 150 հոգի։