Կործանված Airbus ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Ալպերում` 3000մ բարձրության վրա


16:18 , 24 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Ալպերում՝ 2961 մ բարձրության վրա: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Ինքնաթիռն անհետացել է ռադարներից տեղական ժամանակով ժամը 10.47-ին` մեկնելուց 46 րոպե անց: