ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ընկել է՝ վնասելով ոտքը


16:06 , 24 մարտ, 2015

Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, մարտի 20-ին կալանավայրում ընկել է՝ վնասելով ոտքը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
 
Կալանավորն ընկնելուց հետո բողոքել է ծնկի ցավից, սակայն կատարված ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ լուրջ բան չկա, ընդամենը սալջարդ է: