14:55 , 24 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Այս պահին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Նաիրիտցիներին փորձեցին հանգստացնել ԱԺ պատգամավորները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ Տնտեսական հանձնաժողովը Նաիրիտի հարցը քննարկել է երկու ուղղությամբ. մի դեպքում փորձել է հստակեցնել աշխատավարձ վճարելու ուղղությունները, մյուս դեպքում քննարկվել է «Նաիրիտի» վերականգնման խնդիրը:
«Սրանց հիման վրա մենք նամակով կդիմենք վարչապետին: Ես ինքս կշարադրեմ հարցերը, որոնց պատասխանը ստանալուց հետո ՀԱԿ-ը կմշակի իր պահանջների ծրագիրը և կներկայացնի ձեզ»,-ասաց Զուրաբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ