14:09 , 24 մարտ, 2015
Ժողովո՛ւրդ, երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ նիստում հայտարարեց, որ իրենց կուսակցությունն այսուհետ ընդդիմություն է:
Ի հավելումն կուսակցապետուհու կամ «ճշգրտելու» նպատակով՝ ԲՀԿ մի քանի «լուրջ դեմքեր» երեկ արդեն հայտարարել են, թե կուսակցությունը գործելու է կառուցողական ընդդիմության դաշտում:
Այսինքն ի՞նչ, հիմա ՀԱԿ-ը, ժիրիկնոցը, մյուսները քանդողական կամ ավիրող ընդդիմություն ե՞ն…
Հիմա մեր քաղաքական դաշտ ասեմ, համակարգ ասեմ, թե ինչ ասեմ` շատ յուրահատուկ ու շատ հայավարի է, մի խոսքով՝ մերն ուրիշ է…Կենտրոնամետ, այլընտրանքային ունեինք, կառուցողական ունեցանք, քանդողը միշտ կա ու կա, մնաց Նիկոլի ինստիտուցիոնալը…
Ինստիտուցիոնալ մեթոդներով կկառուցենք` կքանդենք, կկառուցենք` կքանդենք…