12:27 , 24 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմն անցած հայ զինծառայողի եւ ադրբեջանցիների տարածած տեսանյութի մասին, ասաց. «Դե էրևում էր էլի, որ սարքած էր: Դրանով ադրբեջանցիները փորձում են փնովեն մեր բանակը, էս քաղաքականությունն ա էլի»: Մեր հարցին, թե ինչը պետք է ստիպեր զինվորին դիմել այդ քայլին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Երևի թուրքի արյուն կա մեջը, ես ի՞նչ իմանամ»: Գեներալ Մանվել Գրիգորյանը նույն հարցին այսպես պատասխանեց. «Մեկ մեկ իմ խոսքի մեջ ասում եմ՝ սատանեք էլ են լինում, սա սատանա էր, սատանություն էր երևի մեջը մտել, ոչ նորմալ մարդու վարք էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ