Բանակը «Բարեպաշտ օրիորդների վարժարան չի», այնտեղ մարդկանց նյարդերը հազարի տակ աշխատում են և երբեմն էլ չեն դիմանում


11:25 , 24 մարտ, 2015

Հայ զինվորի հանձնվելու կամ գերեվարվելու առիթով հիշեցի մի դրվագ Ռուբենի «Հայ հեղափոխականի մը հիշատակարանը» գրքից: Գրքի հիմքում ընկած են իրական դեպքեր և վկայություններ, ինչպես հեղինակի, այնպես էլ այլ ականատեսների և ներկայացվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազտագրական պայքարը: Ուրեմն ֆիդայական ջոկատի քաջարի մարտիկներից մեկը մի օր որոշում է, որ պետք է գնա և հանձնվի թուրքական իշխանություններին և այդ մասին տեղեկացնում է իր մարտական ընկերներին: Սրանք սկսում են համոզել իրենց ընկերոջը. «Հո յանդ չի տարել ապե» և այլն, բայց ֆիդայիս անդրդվելի էր և տեսնում են՝ էլ ճար չկա, ուզում է գնա, հանձնվի, բռնում ու կապում են: Մի քանի օրից ֆիդայու «բզիկներն» անցնում են, և նա վերադառնում է մարտական շարք: Ռուբենը պատմում էր, որ հետագայում մարտական ընկերներով, որոնց մեջ նաև այդ քաջարի ֆիդային, հիշում ու ծիծաղում էին դեպքի առիթով, թե ոնց էր իրենց ընկերոջ մեջ «սատանա մտել», և ամենաշատը զարմացել ու ծիծաղում էր հենց գլխավոր հերոսը: Հիմա ի՞նչ եմ ուզում ասել. «Բանակը միշտ պետք է հանրային լուսարձակի տակ լինի, ինչքանով դա հնարավոր է բանակի դեպքում, բայց պետք է խուսափել ամեն մի դեպք ներկայացնել որպես բանակի հայելի՝ առավել ևս առիթ հապշտապ և էմոցիոնալ եզրակացությունների»: Բանակը և ոչ միայն մեր «Բարեպաշտ օրիորդների վարժարան չի», էնտեղ մարդկանց նյարդերը հազարի տակ աշխատում են և երբեմն էլ չեն դիմանում: Մոտ մի տարի առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, թե ինչպես ամերիկացի մի սպա ինքնասպան էր եղել՝ թողնելով գրություն «Ռուսկիե իդուտ»: Էդ սպան հաստատ բուժզննում անցել էր, բայց նյարդերն ինչ-որ պահի չդիմացան: Երևի սկսեմ բանակի զինանձնակազմի համար սթրեսազերծող կուրսեր կազմակերպել: