Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր


10:16 , 24 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու «Լոյս ի Լուսոյ» նախագծի առաջին համերգըը: Ելույթ է ունենալու Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (Գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան): «Լոյս ի Լուսոյ» նախագիծը 5-ից 9-րդ դարերի հոգևոր երաժշտության՝ Տիգրան Համասյանի բացառիկ մեկնաբանությունն է, որն իր մեջ ներառում է Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանցու, Գրիգոր Փահլավունու, Մակար Եկմալյանի, Կոմիտասի և այլոց օրհներգերը, շարականներն ու տաղերը՝ մշակած դաշնամուրի և երգչախմբի համար:
Սկիզբը՝ 19:30
 
Նարեկացի արվեստի միությունում համերգով հանդես կգան Գավառ քաղաքի՝ Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները: 
Սկիզբը՝ 19:00-ին: 
 
ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում  (Թատերական ինստիտուտ) «Էպսիդոն» թատերախումբը կներկայացնի իր նոր «Չստացված գողություն» ներկայացման պրեմիերան ըստ Դարիո Ֆոյի համանուն կատակերգության:
Սկիզբը՝ 19:00ին: 
 
Yans club-ում ելույթ է ունենալու Freedom band-ը և Սյուզաննա Մելքոնյանը: 
Սկիզբը՝ 21:00-ին: 
Mezzo club-ում ելույթ է ունենալու FreeForm jazz band-ը:
Սկիզբը՝ 21:30-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ