09:14 , 24 մարտ, 2015
Ստամոքսի խոցից և այրոցից կարելի է ազատվել կարտոֆիլի միջոցով: Ժողովրդական բժշկության մեջ վաղուց կարտոֆիլն օգտագործվում է որպես ստամոքսի խոցի բուժման միջոց:
Այժմ կարտոֆիլի այդ հատկությունն ապացուցվել է գիտականորեն՝ շնորհիվ Մանչեսթերի համալսարանի մասնագետների:
Կարտոֆիլի մեջ կան բացառիկ հակաբակտերիալ մոլեկուլներ, որոնք ունակ են կանխել ստամոքսում ապրող մանրէների ի հայտ գալը: Այդ մոլեկուլների օգնությամբ հնարավոր է բուժել ստամոքսի խոցն ու այրոցը:
Հնարավոր է, որ ապագայում կարտոֆիլի հյութը օգտագործվի որպես հավելում, ինչպես պրոբիոտիկներով յոգուրտը: