08:53 , 24 մարտ, 2015
Slaq.am-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի ենՎարդենյաց լեռնանցքը,Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: