«Հրապարակ». Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ում մնալու օրերը հաշված են


07:09 , 24 մարտ, 2015

«Թեև Տիգրան Ուրիխանյանի Քաղաքացիական շտաբը պետական ռեգիստր գրանցման է ներկայացվել որպես հասարակական կառույց, այդուհանդերձ, մայիսի 2-ին կայանալիք հիմնադիր համագումարին այն հանդես է գալու հստակ ընդդիմադիր քաղաքական պլատֆորմով և հիմնադրվելու է որպես քաղաքական կուսակցություն: Այսօր Աժ-ում, հայտարարությունների ժամին, Ուրիխանյանն ըստ էության հանդես կգա այս տեղեկատվությունը հաստատող հայտարարությամբ: Այսինքն, Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ում մնալու օրերն իսկապես հաշված են»,–գրում է թերթը։