Կիևում մեծաքանակ գործատեղերի փակման ու գործազրկության հրեշավոր աճի են սպասում


04:47 , 24 մարտ, 2015

Այսօր խոսել եմ Կիևում ապրող ուկրաինացի ընկերներիս հետ։ Սպասում են մեծաքանակ գործատեղերի փակման ու գործազրկության հրեշավոր աճի։ Համարյա բոլոր պետական ծառայողներին փոխարինելու են նորերով՝ համարելով, որ եղածները կաշառակերներ են ու վատնողներ։ Սա որ ասեցին, անմիջապես հիշեցի, որ հիմնականում այս խորհուրդը տված կլինի Սահակաշվիլին։ 
Մյուս բանը որ ասեցին, ինձ համար զարմանալի էր։ Ասում են՝ արդեն շատերն են եկել այն համոզման, որ իզուր էլ Յանուկովիչին գահընկեց արեցին, հաստատ նա հազար անգամ ավելի լավ կառավարիչ էր, քան սրանք են։