03:53 , 24 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համացանցում տարածել է ամերիկացի 100 զինվորների անունները, տվյալները և լուսանկարները՝ իր կողմնակիցներին կոչ անելով հաշվեհարդար տեսնել նրանց հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպության հաքերները հավաստիացնում են, որ այդ մարդիկ մասնակցել են մարտերին իրենց կազմակերպության դեմ Սիրիայում, Իրաքում և Եմենում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հետախուզություն է սկսել այդ առիթով:
Կազմակերպությունը նշել է, որ ամերիկացի զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները վերցվել են բոլորին հասանելի աղբյուրներից և սոցիալական կայքերից:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում էՍիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվան ումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ներկայացուցիչ ապստամբներ: