01:57 , 24 մարտ, 20151in.am–ը գրում է.

Boeing ընկերությունը ստացել է պաշտպանության այնպիսի համակարգի արտոնագիր, որը ԶԼՄ-ներն արդեն համեմատել են Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների» ուժային դաշտի հետ, հաղորդում է Sky News-ը:
Արտոնագիրը նկարագրում է մի սարքավորում, որն արձագանքում է հարվածային ալիքին, և գեներատոր, որն այդ սարքավորումից ազդանշան է ընդունում և թույլ պլազմային դաշտ է ստեղծում:
Դաշտում, իր հերթին, պաշտպանվող օբյեկտի նկատմամբ հարվածային ալիքի ազդեցության նվազեցումը կատարվում է դրա էներգիայի թուլացմամբ:
Ամերիկյան պաշտպանողական աէրոտիեզերական Boeing հսկան հիմնադրվել է 1916-ին: Ընկերության ստորաբաժանումներում ավելի քան 160 հազար մարդ է աշխատում: Կորպորացիայի օպերացիոն շահույթը 2014-ին կազմել է ավելի քան 6.5 միլիարդ դոլար: