00:50 , 24 մարտ, 20151in.am-ը գրում է.

Աշխարհահռչակ լրագրող Գիլյեմ Բալագեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան տեղափոխվելու է գերմանական ակումբ, տեղեկացնում է Sky Sport-ը:
«Խեդիրան բաց է թողել թիմի վերջին 3 մարզումները հարգելի պատճառներով:
Նա արդեն իսկ նախնական պայմանագիր է կնքել գերմանական ակումբներից մեկի հետ: Ոմանք ասում են, թե այդ թիմը «Բավարիա»-ն է, իսկ ոմանք` «Շալկե»-ն»,- հայտարարել է Բալագեն: