Հպարտ եմ, որ հայ եմ. Արթուր Միրանյան


23:30 , 23 մարտ, 2015

11004999_1395599267421100_1097038245_n1in.am-ը գրում է.

Հայաստանի երիտասարդական հավաքականի և մակեդոնական «Վարդար»-ի հարձակվող Արթուր Միրանյանը խոսել է ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին, տեղեկացնում է Football.ua-ն:

«Ես` որպես հայ, պարտավոր եմ հանդես գալ իմ երկրի հավաքականում: Նախկինում արդեն ասել էի, որ ժամանակավոր եմ խաղում Ուկրաինայի երիտասարդական հավաքականներում: Հայրենասեր եմ և հպարտ, որ հայ եմ:

Շփվում եմ Մխիթարյանի հետ: Վերջերս նա ինձ ասաց, որ կարևոր չէ, թե ինչ ակումբում է հանդես գալ երիտասարդ ֆուտբոլիստը: Հենրիխն ասաց, որ երիտասարդ ֆուտբոլիստը պետք է առաջընթաց ունենա մեծահասակների ֆուտբոլում: Այնպես որ, ամեն ինչ ինձնից է կախված:

Ուրախացա, երբ առաջին անգամ հրավիրվեցի Հայաստանի ազգային հավաքական: Հիմա մեր ընտրանու համար դժվար փուլ է, քանի որ անհաջող մեկնարկեցինք Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Սա ֆուտբոլ է: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- հայտարարել է Միրանյանը: