Գիտնականները պնդում են՝ ժամանակակից տեխնոլոգիաները մարդկանց ալարկոտ և հիմար են դարձնում:
Կանադայի գիտնականները կարծում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները մարդկանց հիմար ու ալարկոտ են դարձրել: Սմարթֆոնների օգտագործումը դադարեցնում է մարդկանց ինքնուրույն վերլուծական կարողությունների զարգացումը:
Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 660 հոգի: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր սմարթփոններից ու գաջեթներից օգտվել են պակաս, քան մյուսները, ունեցել են նորը բացահայտելու անընդհատ ցանկություն և ուժեղացրել են իրենց մտավոր ևվերլուծական կարողությունները:
