Լեհաստանում բեռնափոխադրողներն արգելափակել են մոտ 20 ավտոճանապարհ՝ ի նշան բողոքի


22:40 , 23 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Լեհաստանում բեռնափոխադրողներն արգելափակել են մոտ 20 ավտոճանապարհ՝ ի նշան բողոքի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: 

Ցուցարարների տվյալներով՝ գործադուլը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 18.00-ը:

Ակցիային մասնակցում են ավելի քան հազար վարորդներ: Նրանք արգելափակել են միայն բեռնատարների ճանապարհները:

Բեռնափոխադրողները այդպիսով արտահայտում են բողոքն ընդդեմ Գերմանիայում և Ֆրանսիայում բեռնատարների վարորդների նվազագույն աշխատավարձի սահմանմանը, ինչը մեծ մրցակցություն է ստեղծում Լեհաստանի տրասնպորտի ոլորտի համար: