ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն


21:42 , 23 մարտ, 2015

ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցությունSlaq.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին 
հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, 
մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի 
պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքի 
նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ 
են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստվածության 
վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել 
է, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական լիագումար 
նիստը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը՝ 11:00-ին:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն