ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի շարասյունը ժամանել է Լատվիա


21:02 , 23 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի շարասյունը, որն Էստոնիայից Գերմանիա է ուղևորվել «Dragoon Ride» ուսումնական արշավի շրջանակում, այսօր հատել է Լատվիայի սահմանը, հաղորդում են Լատվիայի առաջատար լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով mixnews.lv պորտալին, ամերիկյան շարասյունը բաղկացած է եղել ավելի քան 40 միավոր տեխնիկայից, այդ թվում, 20 հատ մարտական զրահապատ «Stryker» մեքենա:

Շարասյանն ուղեկցում են ուղղաթիռներ: Ուղևորության վերջնակետը գտնվում է Ֆիլզեկ գերմանական քաղաքից ոչ հեռու: Շարասյունը տեղ կհասնի ապրիլի 4-ին: