Յուրաքանչյուր կին երազում է ընդմիշտ երիտասարդ մնալ: Ինչպես ասվում է, չկա երիտասարդ մարմին առանց երիտասարդ հոգու: Թույլ մի տվեք, որ կնճիռներն ու տխրությունը փչացնեն ձեր գեղեցկությունը: Այդ ամենը հնարավոր է առանց որևէ թանկարժեք կոսմետիկ միջոցի օգտագործման:
Սովորիր սիրել ինքդ քեզ: Հաճախ ընկնելով կոսմետիկ միջոցների ետևից` մոռանում ենք, որ առաջին հերթին անհրաժեշտ է սովորել սիրել ինքներս մեզ: Առանց սիրո ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող օգնել ձեզ լինել երիտասարդ:
Գեղեցիկ կեցվածքի կարևորությունը: Գեղեցիկ կեցվածքը առողջության և երիտասարդ լինելու ամենակարևոր նախապայմաններից է: Համաչափ և ճիշտ կեցվածքը նպաստում է արյան շրջանառությանը, ինչն էլ առողջության կարևորագույն գրավականներից է:
