Շների հետ համբուրվելն օգտակար է առողջությանը: Նման կարծիք ունեն ամերիկյան Արիզոնայի համալսարանի գիտնականները:
Նրանք ուսումնասիրություններ են անցկացրել , որոնց մասնակցել են 50 կամավորներ իրենց շների հետ: Հետազոտողները հաստատել են, որ «համբույրի» արդյունքում մարդուն են փոխանցվում օգտակար բակտերիաներ, ինչպիսին պրոբիոտիկներն են, որոնք ամրապնդում են դիմադրողականությունը և նպաստում են մարսողական համակարգի ճիշտ աշխատանքին:
