Մարդկության պատմության մեջ 20 ամենաանբարոյական փորձարկումները (մաս 2)


19:35 , 23 մարտ, 2015

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

10. Կապկի գլխի փոխպատվաստում

Трансплантация головы обезьяны

ԽՍՀՄ-ի փորձերից հետ չմնալու համար ԱՄՆ-ը նույնպես մի արմատական փորձ կատարեց։ 1970թ. նյարդավիրաբույժ Ռոբերտ Ուայթը փորձեց կապկի գլուխ պատվաստել։ Երբ կապիկներն ուշքի եկան, կարողացան տեսնել, լսել, համ ու հոտը ճանաչել, չնայած կաթվածահար էին և կարող էին միայն պառկած վիճակում իրենց բերանն ու աչքերը բացել։ Մի քանի տարի անց կապիկները սատկեցին։

9. Մինովիչիի կախվելը

Самоповешение Миновичи

20-րդ դարում Բուխարեստում՝ Ռումինիայում, դատական բժիշկ Նիկոլաե Մինովիչին որոշեց ինքն իրեն կախելու միջոցով մահանալու գործընթացն ուսումնասիրել։ Նա ցանկանում էր իմանալ՝ մարդկանց հետ այդ ժամանակ ինչ է կատարվում։ Այդ նպատակով բժիշկն իր մի քանի օգնականների աջակցությամբ որոշեց իրականացնել դա։ Փորձերից մեկի ընթացքում նա 25 վայրկյան կախված վիճակում մնաց։ Փորձի արդյունքները տպագրվեցին, սակայն 1941թ. բժիշկը ձայնալարերի հիվանդությունից մահացավ։

8. Ուղեղի «լվացում» ՄակԳիլի կողմից

Юэн Камерон

1950-ականների վերջում և 1960-ականների սկզբում բժիշկ Յուն Կամերոնը միաժամանակ աշխատում էր ՄակԳիլի համալսարանում և ԿՀՎ-ում։ Նա ներգրավված էր MKUltra-ի (մարդկանց գիտակցության կառավարման ծրագիր) մեջ։ Կամերոնը դեպրեսիայով և վախով տառապող մարդկանց վրա փորձարկումներ էր կատարում։ Հիվանդներին ստիպում էին տարիներ շարունակ LSD հանձնել, կոմայի մեջ էին գցում, էլեկտրաթերապիա անց կացնում և նրանց գիտակցության վրա ազդում։ 60-ականներին ԿՀՎ-ն փորձարկումներն ու Կամերոնի ծրագիրը դադարեցվեց, քանի որ հիվանդների մոտ կողմակի լուրջ բարդույթներ հայտնաբերեցին, որոնցից էին ամնեզիան և հալյուցինացիան։

7. Կատվի տեսողությունը

Зрение кота

Մարդուն միշտ հետաքրքրել է՝ ինչպես են կենդանիները տեսնում։ Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Յանգ Դենը որոշեց կենդանիների տեսողությունն ուսումնասիրել։ 1999թ. հետազոտողներ Հարետ Ստենլիի և Ֆեյ Լիի հետ միասին բժիշկը կենդանու աչքի վերաբերյալ ազդակ ստանալու նպատակով նրա ուղեղի մեջ էլեկտրասայր պատվաստեց։ Ազդակները հավաքվում և ցուցադրվում էին մոնիտորի վրա։ Դեկոդավորված ազդակներն աղոտ տեսք ունեին՝ կապ չուներ՝ նա մարդուն, թե ծառին է նայում։

6. Մահացած մարդու վրա հոսանքի ազդեցությունը

Воздействие током на труп человека

18-րդ դարի վերջին գիտնականները պարզեցին, որ հոսանքը կարող է մկանային գործունեությունը կարգավորել։ 1803թ. իտալացի գիտնական Ջովաննի Ալդինին որոշեց Եվրոպայով մեկ շրջագայություն կազմակերպել և ցույց տալ՝ ինչպես կարող է հոսանքը դիակների վերջույթները շարժել։ Լոնդոնում Ալդինին փորձի համար օգտագործեց մահապատժի ենթարկված Ջորջ Ֆոսթերի մարմինը։ Գիտնականներն էլեկտրոդները մարմնից միացրեցին և հոսանքի միջոցով իրականացրեցին փորձարկումը։ Փորձարկումերից մեկի ժամանակ դիակի ձեռքը բարձրացավ և բռունցքները սեղմեց։ Ապա դեմքը շարժվեց, մի աչքը բացվեց։ Երբ հոսանքի ուժը հզորացրեցին, դիակը շրջվեց՝ ոտքերը խաղացնելով և ներկա գտնվողներին վախեցնելով։ Նրանք մտածեցին, որ նա հարություն է առել։

5. Հեռվից կառավարվող կենդանին

Животные, управляемые на расстоянии

Իտալիայում ծնված գիտնական Խոսե Դելգադոն հետազոտեց ուղեղը և նրա՝ էլեկտրական կարգավորման հանդեպ ռեակցիան։ Մի ժամանակ նա հիվանդի ուղեղի մեջ փոխպատվաստեց հաղորդիչ, որն ուղեղի առանձին մասերն էր կարգավորում։ Դրա օգնությամբ գիտնականը կարողացավ ոչ միայն մարդու զգացմունքների, այլև ֆիզիկական ռեակցիաների վրա ազդել։ Մի անգամ նա հաղորդիչը ցլի ուղեղի մեջ տեղադրեց։ Տեսանյութի մեջ կարելի է տեսնել՝ ինչպես է Դելգադոն կոճակի օգնությամբ կենդանու հարձակումը կանխում։ Նմանատիպ փորձարկում շիմպանզեի դեպքում նույնպես արեցին։

4. Ստենֆորդի բանտում կատարված փորձը

Эксперимент в тюрьме Стэнфорда

1971թ. Ստենֆորդի համալսարանում արական սեռի 24 ներկայացուցիչներ ինքնակամ համաձայնվեցին բանտարկության մեջ գտնվել, հոգեբանության ինստիտուտում լինել վերահսկողներ և բանտարկյալներ։ Փորձին մասնակցող բոլոր մասնակիցները հանդես էին գալիս իրենց համար օտար կերպարներով։ Նրանք, ովքեր վերահսկողների դերում էին, բանտարկյալներին հոգեբանական պատժի էին ենթարկում, նրանց համարներով էին կոչում, լավ որակի սնունդ առաջարկում էին միայն նրանց, ովքեր իրենց լավ էին պահում։ Բանտարկյալները, որպես բողոքի նշան, աստիճանաբար սկսեցին հրաժարվել սննդից։ 6 օր հետո փորձը դադարեցրեցին, երբ վերահսկողները սադիզմ էին ցուցաբերում։

3. Միասեռականության «բուժումը»

 «Лечение» гомосексуализма

1954թ. ՄակԳիլ համալսարանի հետազոտողներն ուղեղի այն հատվածն ուսումնասիրեցին, որը պատասխանատու է սեքսուալ ցանկությունների համար։ 1970թ. Ռոբերտ Հիթը Թուլեյն համալսարանից ենթադրեց, որ այդ հատվածի վրա ազդեցություն ունենալը կօգնի միասեռականության բուժմանը։ Նա միասեռականությունից բուժվելու ինքնակամ մարդու գտավ և հետագա ազդեցության համար նրա ուղեղի մեջ էլեկտրոդներ տեղադրեց։ Մի շարք մանիպուլիացիաներից հետո Հիթն ավարտական փուլին մոտեցավ, այն է՝ ազդեցության կայունացման  համար հիվանդին անբարոյական կին առաջարկեց։ Արդյո՞ք միասեռականը բուժվեց։ Հետազոտողը հայտնեց, որ հիվանդը շարունակեց իր միասեռական հարաբերությունները, սակայն երբեմն այլ կանանց հետ կապի մեջ էր մտնում։ Փորձը կիսով չափ հաջողվեց, սակայն Հիթն այլևս չկրկնեց դա։

2. Սիֆիլիսի հետազոտությունը

Исследование сифилиса Таскиги

1932-1972թթ. ԱՄՆ-ի հասարակական առողջապահական ընկերությունը 600 աֆրիկական ծագումով տղամարդկանց մեջ հետազոտեց սիֆիլիսի ազդեցությունը. նրանցից 399-ը հիվանդ էին։ Բոլոր տղամարդկանց նույն տեսակի բուժում նշանակեցին, նույն ձևով կերակրեցին, բոլորին ապահովագրեցին, սակայն երբեք չասեցին, որ նրանք հիվանդ են և հետևեցին, որ բուժման նպատակով այլ մասնագետների չդիմեն։ Պենեցիլինից բացի այլ անօգուտ դեղամիջոցներ օգտագործեցին, օրինակ՝ ասպիրին։ Փորձի ավարտին 28 տղամարդ մահացավ ոչ բավարար բուժում ստանալու արդյունքում, 100 հիվանդ մահացավ բարդացումից, 40 կին վարակվեց սիֆիլիսով, 19 երեխա սիֆիլիսով ծնվեց։

1. Հնազանդության փորձեր

Эксперименты с повиновением

Հոգեբան Ստենլի Միլգրեմը 1961թ. իրականացրեց մի փորձ, որն ամեն մարդու մեջ հրեշ գտավ։ Նա հետաքրքրվեց այս հարցով՝ ուսումնասիրելով ողջակիզումը և փորձելով հասկանալ՝ արդյո՞ք գերմանացիներն ի ծնե չար մարդիկ էին, թե՞ ոչ։ Միլգրեմը ցանկացավ հետևյալ հարցի պատասխանն իմանալ՝ մարդիկ ինչքա՞ն ցավ կարող են պատճառել լրիվ անմեղ մարդկանց, եթե դա նրանց նախասիրությունն է։ Ինքնակամ մարդիկ պետք է ամեն անգամ հոսանքով վնասեին այն մարդուն, ով հարցերին սխալ կպատասխաներ։ Ուսանողները չգիտեին, որ այդ անտեսանելի մարդը դերասան է, և որ հոսանքը նրան չի խփում։ Ամեն սխալ պատասխանից հետո հոսանքի ուժն ավելանում էր։ Ինքնակամ մարդկանց 65% կշարունակեր այս փորձը, եթե այն չդադարեցնեին։ Մեզնից շատերն ընդունակ են դիմացինին ցավ պատճառել։