16:45 , 23 մարտ, 2015Բահամյան կղզիների Էքսումա ավազուտ կղզում զբոսաշրջիկը լուսանկարում է բյուրեղյա կապույտ ջրերի մեջ լողացող խոզին։ 20 խոզեր են ապրում անբնակ այս կղզում, որն առավել հայտնի է որպես «Խոզերի լողափ»։

Առյուծների կորյունները խաղում են Հունգարիայի Գիոնգյոս կենդանաբանական այգում։ Մեկ արու և երկու էգ կորյունները ծնվել են մարտի 12-ին։

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի Ռոյև Ռուչի կենդանաբանական այգում Ֆելիքս անունով 9-ամյա բևեռային արջը թափահարում է մորթին՝ ձմեռվանից հետո առաջին անգամ լողավազանում լողալուց հետո։

Լոս Անջելոսի Ֆոքս դաշտավայրում Լոս Անջելոսի Քաունթիի օդային շոուի ժամանակ պրոֆեսիոնալ օդաչուների կողմից երկնքում նկարված ժպտացող դեմքը։

Չինաստանի Հենան նահանգի Ժենգժու բնակավայրում Լոնգտաիտու փառատոնի ժամանակ երեխայի մազերը կտրում են։ Լոնգտաիտու փառատոնը չինական ավանդական տոն է, որը տեղի է ունենում չինական լուսնային երկրորդ ամսվա երկրորդ օրը։ Շատ չինացիներ հավատացած են, որ մազերն այս օրը կտրելը հաջողություն է բերում։

Լոնդոնի Սբ Ջեյմսի այգում նարգիզների միջով զբոսնող երեխան։

Չինաստանի Հունան նահանգի Չանգշա քաղաքում` Խիանգջիանգ գետի վրա, արտացոլված կայծակը։

Ալմաթիի Շիմբուլակ հանգստավայրի տարածքում սնոուբորդերը մասնակցում է «Red Bull»-ի մրցումներին։ Մասնակիցները տարբեր հնարքներ են անում սառցապատ ջրով ավազանի մեջ մտնելուց առաջ։

Չիլիի Սանտիագո բնակավայրից մոտավորապես 780 կմ դեպի հարավ գտնվող Պուոն բնակավայրում Վիլառիկա ակտիվացած հրաբխի՝ երկարացված կադրով լուսանկարը։

Թեոդոր Ռուզվելտ ավիակիրը ժամանել է Մեծ Բրիտանիան ողողող ջրեր՝ Հեփշայերի Գոսպորտ բնակավայրի կողմից։ Ավելի քան 5000 ամերիկացի նավաստիներ են ժամանել մեծբրիտանական նավահանգիստ՝ 100,000 տոննա կշռող հսկայական ավիակրի հնգօրյա այցի շրջանակներում։ Ավիակրի այցը Թագավորական նավատորմի և ԱՄՆ-ի միջև ընթացիկ համագործակցության շրջանակներում է իրականացվել, մինչև 2017թ-ին գործածության մեջ կդրվի «HMS Queen Elizabeth» ավիակիրը։

Մետրո Մանիլայի Ֆորտ Բոնիֆացիոյում ֆիլիպինական բանակի կազմավորման 118-ամյակի տոնակատարության ժամանակ զինվորները կրակ են բացում 105 մմ տրամաչափի հաուբից զենքից։

Ռիչարդ Երրորդ արքայի մասունքներով դագաղը տեղափոխվում Լիցեստերյան տաճար։

Բոսուորթում 1485թ-ին մահացած Ռիչարդ Երրորդի դագաղի վրա դրված թագը Լիցեստերյան տաճարում։ Արքայի մասունքները կվերաթաղվեն մարտի 26-ին։

Կանայք պարում են Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի կենտրոնում։ Միջոցառումը կազմակերպվել է մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների կողմից այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ երկու պարող կանանց խնդրեցին հեռանալ հրապարակից, որովհետև միասեռական անձինք այդտեղ չեն ողջունվում։
