ՀՀ-ԵՏՄ համագործակցության նոր շրջանակները


16:11 , 23 մարտ, 2015

ՀՀ-ն, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալում է օտարերկրյա ներդրողների համար դառնալ հարթակ` ԵՏՄ շուկաներ մտնելու համար։ Անդամակցումից հետո նկատվում է արտաքին կապիտալի հետաքրքրությունների ավելացում ՀՀ տնտեսության նկատմամբ։
Դրան նպաստող հանգամանքներից է ԵՏՄ շուկա պարզեցված ընթացակարգերով ելումուտ անելու պայմանների ստեղծումը: Հարկ է նշել նաև, որ այդ առումով ՀՀ-ն մեկ քայլ առաջ է անդամ այլ երկրներից, քանի որ Հայաստանն օգտվում է նաև Եվրամիության 500 միլիոնանոց շուկայից և GSP+ ռեժիմից։
Ճիշտ է` կան նաև խոչընդոտներ, օրինակ՝ Աբխազական երկաթգծի բացման երկարաձգումը, սակայն վերջին շրջանում որոշակի աշխուժություն է նկատվում իրանական գծի կառուցման հետ կապված։ Օրերս սույն երկաթուղու կառուցման նկատմամբ հետաքրքրություն է հայտնել չինական խոշորագույն ընկերությունների դասին պատկանող «CCECC» ընկերությունը: Այսպիսի մտադրության մասին օրերս հայտարարել են նաև Կանադայի գործարարները:
Մնում է միայն ճիշտ օգտագործել ի հայտ եկած նոր հնարավորությունները և դրանք ծառայեցնել տնտեսության զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: