Ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը մեծ պատվիրակությամբ կլինի Հայաստանում


15:52 , 23 մարտ, 2015

 

Ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը մեծ պատվիրակությամբ կլինի ՀայաստանումHaynews.am-ը գրում է.
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևան կժամանի մեծ պատվիրակությամբ` մինչև 120 մարդ, այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն:
Ֆրանսիական պատվիրակության կազմում կլինեն լրագրողներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկայումս Ֆրանսիայի դեսպանատունն աշխատում է այդ այցելությունը կազմակերպելու ուղղությամբ:

Դեսպանի խոսքով` նախագահի մասնակցությունը ոգեկոչման արարողությունը իր մեջ պարունակելու է երեք կոչ: 

«Հիշողություն, հարգանքի տուրք զոհերի հիշատակին և պատասխանատվություն, որպեսզի հետագայում նման սարսափելի դեպքերը, իրադարձություններն այլեւս չկրկնվեն»: