15:46 , 23 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է.
Անվտանգության համազգեստավոր աշխատակիցը մասնավոր ճանապարհի մուտքի մոտ ձեռքի հանդիսավոր ողջույնով մեզ ուղղորդում է Սաուդյան Արաբիայի նորագույն քաղաքը։
Աբդուլլահ թագավորի տնտեսական քաղաքը (KAEC, The King Abdullah Economic City, որ արտասանվում է “cake՝ քեյք “) այն չորս նոր քաղաքներից մեկն է, որոնց հետ ներկայիս միապետը կապում է իր միապետության ապագան այն բանից հետո երբ կվերջանան նավթի պաշարները:
Ամբարձիչներով ողողված այս քաղաքը, ավելի ճիշտ շինհրապարակը, գտնվում է Ջեդա քաղաքից դեպի հյուսիս՝ մեկուկես ժամ հեռավորության վրա, Կարմիր ծովի և անապատի մեջտեղում:
2 միլիոն բնակչության համար նախատեսված քաղաքի ապագան մեծապես կախված է տրանսպորտային համակարգի, առողջապահության, կրթության, բնակարանային և զբաղվածության ծառայությունների հավասարակշռված աշխատանքով։

Ըստ KAEC նախագիծն իրականացնող Emaar Economic City-ի սաուդյան ընկերության գործադիր տնօրեն Ֆահդ Ալ-Ռաշիդի, սաուդցիների նոր սերունդը ակնկալում է, որ քաղաքը կհամապատասխանի ժամանակակից կենսակերպին, որին նրանք ընտելացել են արտասահմանում կրթություն ստանալու տարիներին:
«Մենք սա կառուցում ենք բնակչության համար, որի 65%-ը 30 տարեկանից փոքր է», – բացատրում է նա,- «Եվ բացի դա մենք ունենք 200000 ուսանող, ովքեր սովորում են արտասահմանում: Երբ նրանք ետ վերադառնան անխուսափելիորեն փոփոխությունների նոր ալիք կբարձրացնեն»:
Այս վիճակագրությունը էլ ավելի բարդացնում է այն հանգամանքը, որ ավելի շատ կանայք են համալսարան ավարտում քան տղամարդիկ: Փոփոխվող այս ժողովրդագրությունն իր հետ առաջ է քաշում նոր սոցիալական պահանջներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կհեղափոխեն երկրի զարգացման ընթացքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ