Չի բացառվում, որ դիվերսիաների քանակը նույնպես կաճի


15:48 , 23 մարտ, 2015

Սահմանային գծում լարվածության աճն անմիջական կապ ունի հարևան Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների հետ: Ըստ որում, որքան շատանում են խնդիրները, այդքան աճում է դիվերսիաների քանակը: Այս անգամ ադրբեջանական քարոզչությունն առավել ագրեսիվ է գործում: Իրենց զոհերի մասին գրեթե ոչ մի խոսք: Դրա փոխարեն խոսվում է Ղարաբաղում զինվորների ծանր վիճակի, ուտելիքի, զինամթերքի պակասության մասին: Ի դեպ, այս խոսքերը վերագրում են երեկ սահմանային գիծը հատած և թշնամու կողմն անցած պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանին: Քանի որ խնդիրները հարևան երկրում գնալով ավելանում են, ապա չի բացառվում, որ դիվերսիաների քանակը նույնպես կաճի, իսկ հակահայկական քարոզչությունն էլ ավելի ագրեսիվ կդառնա: