Էրիկն ընկերուհի՞ ունի


15:00 , 23 մարտ, 2015

Վերջին շրջանում երգիչ Էրիկին հաճախ կարելի է տեսնել Սվետլանա անունով մի աղջկա ուղեկցությամբ, ով, ըստ շրջանառվող լուրերի, Էրիկի ընկերուհին է։

Երգիչը նրա ուղեկցությամբ էր եկել նաև «21TV»-ի մրցանակաբաշխությանը, Անահիտ Սիմոնյանի խանութ-սրահի բացմանը։ Շրջանառվող լուրերի իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը խոսեց Էրիկի հետ։ Վերջինը սակայն չցանկացավ խոսել անձնական կյանքի մասին։

«Նախընտրում եմ  խոսել իմ երգարվեստից։ Այն, ինչ անձնական է, թող մնա անձնական»,- ասաց նա։