13:18 , 23 մարտ, 2015
Replik.am-ը գրում է.
Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզը պաշտոնապես հայտարարել է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադելու մասին:
Նա 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ է տեղադրել Twitter սոցիալական կայքում, որի միջոցով կոչ է արել երիտասարդ ամերիկացի պահպանողականներին ընտրել իրեն և վերակենդանացնել երկիրը. «Ես առաջադրվում եմ նախագահի ընտրություններում և հույս ունեմ ստանալ ձեր աջակցությունը»,-հայտարարել է նա:
Հավելենք, որ 44-ամյա Թեդ Քրուզը համարվում է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի ամենավառ քննադատներից մեկը: