Ինչն էր միավորում Կարեն Ջանիբեկյանին, Լի Քուան Յուին և Արկադի Արկանովին


12:32 , 23 մարտ, 2015

Երեկ իրենց երկրային կյանքն ավարտեցին մարդիկ, ում կորուստները կարելի է դիտարկել երեք հարթությունների վրա` ազգային, տարածաշրջանային և համաշխարհային: Սակայն իրենց առաքելության ընդգրկման աշխարհագրական տարբերություններից զատ` այս մարդկանց` Կարեն Ջանիբեկյան, Արկադի Արկանով և Լի Քուան Յու, միավորում էր երկու շատ կարևոր որակ` կարծրատիպեր քանդելու ձիրքը և խորը իմաստնությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ նրանք կարողացան ավանդույթներ ձևավորել և հարուստ ժառանգություն թողնել իրենց գործունեության ոլորտներում:
Աստված լուսավորի նրանց հոգիները երկնային հավերժության մեջ: