Քանի՞ հոգի է հիշում մեկ տարվա մեջ զոհված այսքան տղերքից գոնե մեկի անունը


11:53 , 23 մարտ, 2015

Քանի՞ հոգի է հիշում մեկ տարվա մեջ զոհված այսքան տղերքից գոնե մեկի անունը: Բնականաբար, շատ քչերը: Այս ամենի հիմնական մեղավորը, թերևս, լրագրողներն են: Եղե՞լ է մի լրագրող, որը ՊՆ-ից փորձած լինի նյութեր վերցնի, թե ով ինչ հանգամանքներում զոհվեց, այդ տղերքը քանի հոգու դեմ կռվեցին, ում թիկունքը պահելու համար զոհվեցին, քանի հոգու ոչնչացրեցին: Այ այսպիսի նյութերով բոլորի անհատական կերպարը կարող էին ձևավորել բոլորիս ենթագիտակցության մեջ, բայց չէ, մեր լրագրողները շարժվում են սերիալասցենարային սենտիմետալ մոտեցումներով և մեթոդներով՝ օրինակ տան որերորդ զավակն էր, քանի օր էր մնացել զորացրվելուն, ինչ նամակ էր գրել ընկերուհուն կամ ընկերուհի ուներ, թե ոչ և այլն: Եթե նման նյութեր հրապարակելու նպատակը դիտելիություն ապահովելն է, ապա իմ ասած տարբերակն ավելի շատ կապահովի, դրան գումարած՝ ձեր կայքի կամ թերթի ռեյտինգի վրա էլ դրական ազդեցություն կունենա: Մի խոսքով՝ իրական հերոսի կերպար ձևավորեք, ոչ թե զոհի, մեզ հերոսներ են պետք, ոչ թե զոհ: