Տոկիոյում սակուրան 2 օր շուտ է ծաղկել 2014-ի համեմատ


10:03 , 23 մարտ, 2015

1in.am-ը գրում է.

927776360

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում սկսվել է սակուրայի (բալենու) ծաղկումը: Առաջին կոկոնները բացվել են Յասուկունի տաճարում, այսպես կոչված՝ «հսկիչ ծառի» վրա: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

«Տոկիոյում սկսվել է սակուրայի ծաղկումը»,- ասել են երկրի օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները:

Նշվում է, որ այս տարի Տոկիոյում սակուրաները սկսել են ծաղկել երկու օր շուտ, քան 2014-ին: Երկրում առաջին կոկոնները բացվել են մարտի 21-ին՝ Կագոսիմա քաղաքում: